Երևանի մետրոյի կայարաններից մեկի մոտ կրակոց է հնչել

Երիտասարդները մեքենաները կանգնեցրել են փողոցի կենտրոնում և սկսել են վիճել։ Վեճի ընթացքում մեկը կրակել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի— Sputnik. Այս գիշեր Երևանում երիտասարդների միջև ինչ–ինչ հարցերի շուրջ պարզաբանումներ են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են ատրճանակի կրակոցով։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` միջադեպը տեղի է ունեցել մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում։

Երևանի մանկապարտեզներից մեկի մոտ ձողից կախված 33–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Հենց փողոցի կենտրոնում երիտասարդները կանգնեցրել են մեքենաները և սկսել են վիճել։ Միջադեպի մասնակիցներից մեկի մոտ մահակ է եղել, որը, ամենայն հավանականությամբ, նա գործադրել է։ Ներկաներից մեկն էլ հանել է ատրճանակն ու կրակել, որով և դրվել է միջադեպի վերջակետը, քանի որ բոլորով հեռացել են անհայտ ուղղությամբ։

Արմավիրի մարզում սկեսրայրը դանակով հարվածել է հարսին

Մեր տեղեկություններով` ոստիկանությանը հայտնի է նրանց ինքնությունը։ Կատարվածի մանրամասներն իրավապահները պարզում են։

Զիփլայնով թռչելիս երիտասարդ զույգը կոտրվածքներ է ստացել. ինչ է տեղի ունեցել