Երևանի մանկապարտեզներից մեկի մոտ ձողից կախված 33–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

«911» ծառայությունը դիակի հայտնաբերման մասին ահազանգը ստացել են առավոտյան։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Այսօր` սեպտեմբերի 14–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Նոր Նորքի 2-րդ զանգվածում 33–ամյա տղամարդու դիակ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները

Սարսափելի դեպք Տավուշում. պայմանագրային զինծառայող է կախվել

««911» ծառայությունը ժամը 07:00-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող թիվ 103 մանկապարտեզին հարակից խաղադաշտում ձողից կախված տղամարդու դի կա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Փրկարարները ձողից կախված Գևորգ Բ.-ի (ծնված 1986 թ.) դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Նախկին փեսան դանակահարել է աներոջը. տուժածը հիվանդանոցում մահացել է