ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Այսօր, սեպտեմբերի 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի ցերեկը, 16-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Ինչպես տեղեկացնում է նախարարությունը՝ քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Շիրակում երկրաշարժի ահը սրտում 114 վթարային շենք կա. դասեր չե՞նք քաղում անցյալից
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ մայրաքաղաք Երևանում առաջիկա 5 օրը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան ժամերին, 16-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Վալենտին Պոդպոմոգովի առեղծվածը․ նա ապրեց Երևանում և հեռացավ ամպրոպի հետ