Հենրիկ Նավասարդյանն ազատվել է տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

Հենրիկ Նավասարդյանը, որն արդեն 11 տարի աշխատում էր Երևանի քաղաքապետարանում, ազատվել է պաշտոնից։ Հայտնի է` ով կլինի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ազատվել է պաշտոնից: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Նավասարդյանն ազատվել է պաշտոնից թոշակի անցնելու կապակցությամբ»,– ասաց նա։

Երևանի քաղաքապետարանի կայքում արդեն նշված է տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի անունը` Էդգար Գալստյան:

Փաշինյանը ստորագրել է Ավետիսյանին պաշտոնից ազատելու որոշումը

Հիշեցնենք, որ Հենրիկ Նավասարդյանը Երևանի քաղաքապետարանում աշխատում էր 2008թ.-ից։

Պատճառը Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարը չէ՞. ինչու է Բաղդասարյանն ազատվել պաշտոնից