Աննախադեպ տեսարան է լինելու. Փաշինյանը հայտնեց` ինչ անակնկալ է սպասվում ձկան փառատոնին

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սևան` ձկան փառատոնին մասնակցելու։ Միջոցառումը վարող Եգոր Գլումովը հիշեց, որ Փաշինյանը ոչ միայն սիրում է ձուկ ուտել, այլ նաև պատրաստել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Սևանում անցկացվող ձկան փառատոնի ժամանակ հրավառություն կլինի ուղիղ Սևանի կենտրոնից։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ընտանիքով մեկնել է Սևանում` փառատոնին մասնակցելու։

«Այսօր ժամը 8–ին հրավառությունը լինելու է Սևանա լճից` նավի կամ ինչ–որ սարքավորման վրայից։ Աննախադեպ տեսարան է լինելու, անպայման եկեք Սևան»,–ասաց նա։

Վարչապետի խոսքով` փառատոնի միջոցով մենք շնորհակալություն ենք հայտնում Սևանին, սակայն Սևանն էլ մեզ է այսօր շնորհակալություն ասել։ Փաշինյանի խոսքով` Սևանի ջրի մակարդակը ևս 1 սմ–ով և անցյալ տարվա համեմատ 3 սմ–ի ավելացում կա։

Աննախադեպ տեսարան է լինելու. Փաշինյանը հայտնեց` ինչ անակնկալ է սպասվում ձկան փառատոնին

«Ուրախ եմ, որ փառատոնային կուլտուրան զարգանում է, քանի որ փառատոների շնորհիվ երկրում տրամադրությունը փոխվում ու բարձրանում է։ Մեր առօրյան պետք է ավելի ուրախ կազմակերպելու առիթները բաց չթողնենք։ Բացի այդ, նման միջոցառումները կարևոր ներդրում են ՀՀ տնտեսության մեջ, քանի որ զարգացնում են զբոսաշրջությունը, ռեստորանային բիզնեսը»,–ասաց Փաշինյանը։

Գագիկ Գոզեյանը մոտ 8 ժամում հատել է Սևանն ու իր քայլը նվիրել Ապրիլյանի հերոսներին. տեսանյութ

Նա հույս հայտնեց, որ կառավարությունն ու Սևանի շրջանում բիզնես իրականացնողները կկարողանան Սևանի զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումները համադրել։

Աննախադեպ տեսարան է լինելու. Փաշինյանը հայտնեց` ինչ անակնկալ է սպասվում ձկան փառատոնին

Միջոցառման վարող Եգոր Գլումովն էլ ասաց, որ Փաշինյանը ոչ միայն սիրում է ձուկ ուտել, այլ նաև պատրաստել։ «Ես անձամբ հիշում եմ` ինչպես էր Փաշինյանը ձուկ պատրաստում»,–ասաց նա։

Աննախադեպ տեսարան է լինելու. Փաշինյանը հայտնեց` ինչ անակնկալ է սպասվում ձկան փառատոնին

Հիշեցնենք, որ փառատոնը կյանքի է կոչվել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և «Ռեստորանների հայկական միության» նախաձեռնությամբ։ Փառատոնն առաջին անգամ է կազմակերպվում՝ հավակնելով դառնալ ամենամյա։

Աննախադեպ տեսարան է լինելու. Փաշինյանը հայտնեց` ինչ անակնկալ է սպասվում ձկան փառատոնին

Այստեղ եղել են Մանդելշտամն ու Սարտրը. Սևանի հանգստյան տունը կարող է վերանալ. տեսանյութ