Վթարների ու վրաերթերի պակաս չունեցող Դավիթ Բեկ փողոցից արագաչափ են գողացել. հայտնի է՝ ով

Գողությունից ժամեր անց Նոր Նորքի քրեական հետախույզները գտել են կատարողի հետքը: Նա խոստովանել է մեղքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Դավիթ Բեկ փողոցում՝ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի» դիմաց տեղադրված արագաչափ սարքը գողացողը ներկայացել է ոստիկանություն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Տեխնիկական միջոցների գործադրմամբ արագաչափ սարքը գողանալու մասին ահազանգը ոստիկանության Նոր նորքի բաժնում ստացել են սեպտեմբերի 12-ին:

Վրաերթ Չարենցի փողոցում. 26-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց

Նոր Նորքի քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել գողությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։

«Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն»,-նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Գողացված արագաչափը հայտնաբերվել է։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վրաերթ` «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին. 12–ամյա աղջիկը տեղում մահացել է

Նշենք, որ Դավիթ Բեկ փողոցում վարորդները հաճախ են գերազանցում արագությունը, ինչի հետևանքով այնտեղ վթարների պակաս չկա: Լինում են նաև վրաերթեր, որոնցից վերջինի մասին Sputnik Արմենիան գրել է:  

Երևանում երիտասարդ վարորդը վրաերթի է ենթարկել 2 ուսանողի

Սեպտեմբերի 5-ի երեկոյան Դավիթ Բեկի փողոցում վրաերթի էին ենթարկել 49 և 42-ամյա երկու տղամարդու։ Տղամարդկանց վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի և բախվել մոտակայքում կայանված մեքենային։ Վրաերթի ենթարկված տղամարդկանցից կրտսերը  հոսպիտալացվելուց րոպեներ անց հիվանդանոցում մահացել էր։