«Ուզում ենք տնտեսվարողներին օգնել, ոչ թե տուգանքախեղդ անել». Գեորգի Ավետիսյան  

Եկել է ժամանակը, որ սննդի կեղծման և մարդկանց առողջությունը վտանգելու համար ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Sputnik

Երբ սկսեն քրեական պատասխանատվության ենթարկել, նույն տնտեսվարողներն ավելի խիստ կլինեն իրենց անձնակազմի նկատմամբ՝ սանիտարական պայմանների պահպանման առումով, Sputnik Արմենիայի  Տետ-ա-Տետ հաղորդաշարի ընթացքում  անդրադառնալով սննդի անվտանգության խնդիրներին՝ ասել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Գյումրիում հարսանիքի հյուրերի մոտ մասսայական թունավորում է եղել

Միաժամանակ, սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ իրենք որդեգրել են տնտեսվարողներին օգնելու, այլ ոչ թե տուգանքախեղդ անելու քաղաքականություն:

Գյումրիում թունավորվածներից 43–ը դուրս է գրվել հիվանդանոցից. նրանցից 9–ը անչափահաս էին

Այսինքն՝ մոտեցման առանցքը ոչ թե որևէ տնտեսվարողի տուգանել-պատժելն է, այլ աջակցելը, որ գործի այնպես, որ չթունավորի սպառողին:

Պարզ ասած՝ խնդիրներին լուծում տալ առանց տուգանելու:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն անդրադարձել է նաև  սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման հետ կապված խնդիրները: 

Արտաշատում տասը քաղաքացի սննդային թունավորում է ստացել

Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ այս պահին ունենք սպանդանոցների բավարար քանակ՝ հանրային սննդի կետերը թարմ մսով ապահովելու համար: «Արդեն իսկ կան հետաքրքրվողներ, որոնք պատրաստվում են ներդրումներ կատարել. մինչև տարվա վերջ կունենանք բավարար սպանդանոցներ և կկարողանանք ամբողջ շուկան ապահովել սպանդանոցային ծագման մսեղիքով»,- նշել է տեսչական մարմնի ղեկավարը, միևնույն ժամանակ շեշտելով, որ սպանդանոցների կիրառումը որևէ կերպ չի ազդելու մսի գնի վրա: 

Հայտնի է՝ ինչից են թունավորվել Գյումրու հարսանքավորները