Մարդիկ սկսել են ժպտալ. խաղաղ կյանքը հետզհետե վերադառնում է Սիրիա

Սիրիայում զինված հակամարտությունը մեկնարկել է 2011 թվականին։ 8 տարի անց սիրիական զորքի և նրանց դաշնակիցների հաջողությունների շնորհիվ խաղաղ կյանքն աստիճանաբար վերադառնում է։ Տեսանյութում դիտեք` ինչ տեսք ունի այսօրվա Սիրիան։
Sputnik

Վերջին ամիսների ընթացքում սիրիական զորքերը զգալի առաջընթաց են գրանցել ահաբեկչության դեմ պատերազմում։ Լարվածության առանձին օջախները պահպանվում են միայն Իդլիբում և Եփրատի արևելյան ափին։

Սիրիացի աղջնակն ինքնատիպ բացիկ է նվիրել բժշկուհի Սաթենիկ Մինասյանին. լուսանկարներ

Միևնույն ժամանակ ազատագրված շրջաններում վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Հազարավոր փախստականներ տուն են վերադառնում և փորձում են կարգավորել իրենց կյանքը։ Փողոցներում գնալով ավելի հաճախ կարելի է ժպտացող մարդկանց տեսնել։

Սիրիա մեկնած հայ բժիշկները 394 վիրաբուժական միջամտություն են արել. Փաշինյան