Կիրկորովի հաշիվներն արգելափակել են. ճշմարտությո՞ւն, թե՞ «լրագրողական սուտ»

Արտիստի գործերի կառավարիչը տեղյակ չէ արգելափակման մասին որոշումից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությունն արգելափակել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հաշիվները, հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը։

Ֆիլիպ, բայց ոչ Կիրկորով. ինչպես է «բուլղարահայը» «խաղաղ հեղափոխություն» իրականացնում

Նշվում է, որ արտիստի հաշիվներն արգելափակել են «Սբերբանկում» և «ՍԴՄ–Բանկում»։

Կիրկորովի գործերի կառավարիչ Գենադի Ռիբակը գործակալությանն ասել է, որ առաջին անգամ է լսում այդ մասին։

«Կարծում եմ, որ դա լրագրողական սուտ է», – ասել է նա։

«Հայհոյանք ու ևս մեկ անգամ հայհոյանք». Կիրկորովը դարձյալ սկանդալի մեջ է ընկել

Օգոստոսին ԶԼՄ–ներում հաղորդագրություններ են հայտնվել Կիրկորովին դատական կատարածուների դաշնային ծառայության բազայում ներառելու մասին` երեք հատ 2000–ական ռուբլի տուգանք չվճարելու համար։ Սակայն այդ ժամանակ Ռիբակը նույնպես հերքել է այդ տեղեկությունը։

Սարսափելի է, շատ սարսափելի. Կիրկորովը հազիվ է զսպել արցունքները. տեսանյութ