ՀԱՊԿ–ում Ադրբեջանը կարո՞ղ է որևէ կարգավիճակ ունենալ. մեկնաբանում է ԱԳՆ խոսնակը

ՀԱՊԿ կանոնադրության մեջ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և՛ դիտորդին, և՛ գործընկերոջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ սկզբունքի համաձայն` որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն` անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ  Յուրի Բորիսովի հայտարարությանը, թե ՀԱՊԿ–ը միշտ կողջունի համագործակցությունը ԽՍՀՄ նախկին բոլոր հանրապետությունների հետ, այդ թվում` Ադրբեջանի։

Ադրբեջանը կարո՞ղ է ՀԱՊԿ–ում կարգավիճակ ստանալ. պատասխանում է ՌԴ փոխվարչապետը

«Կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և՛ դիտորդին, և՛ գործընկերոջը։  Այսինքն` կա կանոնադրություն և կան հստակ արձանագրված դրույթներ։ Ցանկացած մեկնաբանություն, կարծիք և դիրքորոշում առանց Հայաստանի համաձայնության՝ կմնա հենց այդպիսին»,–ասաց նա։

Նաղդալյանը նշեց, որ, մասնավորապես, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ։ Ավելին, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է աջակցի միջազգային վեճերի և հակամարտությունների՝ բացառապես խաղաղ կարգավորմանը։

ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրինագիծը

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակին, ապա սա էլ ստանձնելու համար, Նաղդալյանի խոսքով, պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ, չունանա հակամարտություններ այլ պետությունների կամ պետության հետ, ինչպես նաև չունենա տարածքային վեճեր հարևանների հետ։

Հիշեցնենք, որ Բորիսովը Երևանում կայացած ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել էր` ՀԱՊԿ–ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու որոշումը պետք է կոլեկտիվ ընդունվի: