Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին էականորեն կբարձրանա. եղանակի տեսություն

Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում նշել է, որ օդի ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանալով կհասնի մինչև +30 աստիճանի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-14-ը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը և 17-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Առանձին շրջաններում սեպտեմբերի 15-ի ցերեկը և 16-ի գիշերն անձրևները կվերադառնան։ Սպասվում է նաև ամպրոպ. ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Կնոջը` պայուսակ, դուստրերին` կոսմետիկա. Փաշինյանը նվերներ ստացավ ցուցահանդեսում

Նշենք, որ ԱԻՆ պետհիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում նշել էր, որ սեպտեմբերի 14-17-ը հանրապետության տարածքում 6-7 աստիճանով կտաքանա, իսկ սեպտեմբերի 17-ին` հանրապետության հովտային գոտիներում և Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +28-ից +30 սահմանում։

Երևանում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +24-ից +26, երեկոյան` +19-ից +21, գիշերը` +11-ից +13 աստիճանի սահմաններում։

Ջրառը կրճատվել է, Սևանա լճի մակարդակը` բարձրացել. նախարար

Սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան ժամերին, 16-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։