Ավտովթար Գեղարքունիքի մարզում. անչափահաս վարորդին տեղափոխել են հիվանդանոց

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Պատահարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով անչափահաս վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով 17-ամյա տղային տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 4 մարդու տեղափոխել են հիվանդանոց

Նշվում է, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 16:00-ին Գանձակ և Սարուխան գյուղերի միջև ընկած ճանապարհահատվածում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ Սևակ Դ.-ն, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Պատահարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով անչափահաս վարորդը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Վթարների ու վրաերթերի պակաս չունեցող Դավիթ Բեկ փողոցից արագաչափ են գողացել. հայտնի է՝ ով

Իրավապահները փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում: