Սարսափելի դեպք Տավուշում. պայմանագրային զինծառայող է կախվել

Անասնագոմում կախված երիտասարդի դին հայտնաբերել է եղբայրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` գյուղերից մեկում եղբայրը գտել է 21-ամյա եղբոր դին՝ անասնագոմում առաստաղից պարանով կախված: Անմիջապես կանչել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են 1-03 և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին:

Արմավիրի մարզում սկեսրայրը դանակով հարվածել է հարսին

Այս պահին երիտասարդի ինքնասպանության հետ կապված որևէ հստակ վարկած չկա:

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները:

Երևանում 26–ամյա աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին և դեղահաբեր է խմել

Մեր տեղեկություններով՝ երիտասարդը որպես պայմանագրային զինծառայող ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասերից մեկում:

Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները