Իշխանությունն իր վրա կվերցնի սոցիալական բնակարաններում ապրող թոշակառուների կոմունալները

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել աջակցել սոցիալական բնակարաններում ապրող թոշակառուներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik.Հայաստանում սոցիալական բնակարաններում ապրող միայնակ թոշակառուներին կօգնեն վճարել կոմունալ վարձերը։ ՀՀ  կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել այսօրվա օրվա նիստում։

Օգնությո՞ւն, թե՞ գլխացավանք․ Շիրակի մարզի անօթևանները չեն կարողանում բնակարան գնել

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում գտնվող սոցիալական բնակարաններում ապրում է ավելի  քան 200 մարդ, որոնցից շուրջ 60-ը միայնակ թոշակառուներ են։

Կառավարությունը 8,5 մլն դրամ կհատկացնի նրանց լույսի, ջրի և գազի կոմունալ վճարումների համար։

Անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կենսաթոշակառուներին․ նոր նախագիծ կներկայացվի

Նշենք, որ ՀՀ իշխանությունն ավելի վաղ ուսումնասիրել էր կենսաթոշակները բարձրացնելու հարցը։ Մասնավորապես, ՀՀ կառավարությունը հուլիսին որոշում ընդունեց 2020 թվականի հունվարի 1-ից 10%–ով բարձրացնել կենսաթոշակները։

Հայաստանում շուրջ 497 մարդ կենսաթոշակ է ստանում։ 2019 թվականից նվազագույն կենսաթոշակն արդեն բարձրացվել էր` 16-ից դառնալով 25.5 հազար դրամ։