Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր ղեկավար ունի. Մարությանը գոհ է

Վարչական շրջանի նախկին ղեկավարը որոշել է գործունեություն ծավալել այլ ոլորտում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Մանուկյանին: Այս մասին տեղեկացանք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

«Երևանյան ամառ 2017». լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Նորք-Մարաշը

Վարչական շրջանի նոր ղեկավարը Նորք-Մարաշի բնակիչ է և քաջատեղյակ է առկա խնդիրներին, նշել է քաղաքապետը: Բացի այդ, Հայկ Մարությանը կարծում է, որ մասնավոր սեկտորում նրա աշխատանքի փորձը դրականորեն կանդրադառնան համայնքի զարգացման գործին:

«Համայնքային աշխատանքը ամենածանր և դժվար գործերից է: Վստահ եմ՝ գիտակցում եք պատասխանատվության չափը: Այստեղ գործ ունենք բնակիչների ամենօրյա խնդիրների հետ, որոնք պահանջում են արագ և կոնկրետ քայլեր ու լուծումներ»,- շեշտել է Հայկ Մարությանը:

Քարհանք Էրեբունիո՞ւմ. քաղաքապետարանը բարձրաձայնում է բոլորի քթի տակ գործող հանքի մասին

Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի արդեն նախկին ղեկավարին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ Վաղինակ Մկրտչյանը դարձել էր թիմի լիարժեք անդամը, բայց որոշում է կայացրել իր հետագա գործունեությունը շարունակել այլ ոլորտում: