Ցնցող տեսանյութ. նկարահանվել է անակոնդայի ու կոկորդիլոսի կռիվը

Ամերիկացի ճանապարհորդը պատահաբար է նկատել կյանքի կռիվ տվող երկու գիշատչին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Ականատեսն Ամազոնայում ցնցող տեսանյութ է նկարահանել այն մասին, թե ինչպես են անակոնդան ու կոկորդիլոսը մահացու մենամարտի մեջ մտնում։ Այս մասին հայտնում է Daily Mail–ը։

Մարմինը հազիվ են հանել երախից. Ինդոնեզիայում կոկորդիլոսը խժռել է կենսաբանին

Տեսանյութը նկարահանել է ամերիկացի Քևին Դուլին, որը բրազիլական Պանտանտալ արգելոցում երկու սողունների մարտի ականատեսն է դարձել։ Գետում նավակով լողալիս տղամարդը նկարահանելիս է եղել տեղանքը, երբ նրա ուշադրությունը գրավել է ջրի ձայնը։  Դուլին տեսել է` ինչպես է հսկայական օձը հարձակվում  կոկորդիլոսի վրա ու մի քանի անգամ պտտվում նրա մարմի շուրջը։

Ուրարտական օձ. եվրոպացի գիտնականները օձի նոր տեսակը կոչել են Ուրարտու թագավորության պատվին

Մարտը տասը րոպե է տևում։ Անակոնդան կոտրում է կոկորդիլոսի վերջույթները, իսկ կոկորդիլոսը՝ հասցնում բռնել նրան ժանիքներով։ Արդյունքում օձն իր որսի հետ ջրի տակ է անցնում։