ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին դատական նիստը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստն վարում է դատավոր Աննա Դանիբեկյանը։
Դատական նիստին մասնակցում են ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու Արմեն Գևորգյանը։
Նիստին զուգահեռ դատարանի բակում հավաքվել են Քոչարյանի աջակիցներն ու նրա դեմ բողոքողները։
Վերաքննիչը վարույթ չի ընդունել Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով բողոքը
Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել։ Ավելի ուշ Քոչարյանի գործը մակագրվեց մեկ այլ դատավորի` Աննա Դանիբեկյանի։
«Դատախազությունը չի ցանկանում տեսնել պարզ ճշմարտությունը». Արամ Վարդևանյան