Անձրևներից հետո օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Sputnik

Սեպտեմբերի 12-ին, 15-ի ցերեկը, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Զիփլայնով թռչելիս երիտասարդ զույգը կոտրվածքներ է ստացել. ինչ է տեղի ունեցել

Անձրևները կդադարեն սեպտեմբերի 13-14-ը, 15-ի գիշերը։  
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 16-ի ցերեկը` նույնքան կնվազի։

Երևանում սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 15-ի երեկոյան ժամերին և 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ։

Երևանի փողոցներից մեկում երթևեկության փոփոխություն կլինի. գծապատկեր

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +22-ից +24, երեկոյան` +18-ից +20, գիշերը` +12-ից +14-ի սահմաններում։