Ամենակարևորն այն է, որ Քոչարյանն ազատության մեջ լինի. Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանը հայտնեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քանի որ այն անհիմն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Այս պահին ամենակարևորն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Մեկնարկեց Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Քոչարյանը ներկա է նիստին

«Այս պահին կարևորը Քոչարյանի խափանման միջոցը փոխելն է և այն, որ վերջինս  ազատության մեջ լինի։ Մնացածը դատավարության ընթացքում պարզ կլինի»,–ասաց նա։

Նկատառմանը, թե նույն մեղադրանքը նաև իրեն է վերագրվում, Օհանյանն արձագանքեց, թե` ինքը դա չի ընդունում, որովհետև այն անհիմն է։

Նշենք, որ արդեն մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստը վարում է դատավոր Աննա Դանիբեկյանը։

Բողոքի ակցիա`դատարանի մոտ. Քոչարյանի աջակիցներից մեկին տեղափոխեցին ոստիկանություն

Դատական նիստին մասնակցում է ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը։

Վերաքննիչը վարույթ չի ընդունել Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով բողոքը

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել։ Ավելի ուշ Քոչարյանի գործը մակագրվեց մեկ այլ դատավորի` Աննա Դանիբեկյանի։