Լեգենդար Շումախերը գիտակցության նշաններ է ցույց տվել 6 տարվա կոմայից հետո

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հանրահայտ մրցարշավորդն արդեն ինքնուրույն է շնչում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. «Ֆորմուլա 1»–ի լեգենդար մրցարշավորդ և աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերն այսօր պետք է վերադառնա տուն` Շվեյցարիա։

Չարագործները որոշել են գումար աշխատել լեգենդար Շումախերի հիվանդության հաշվին

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նրան գաղտնի տեղափոխել են Փարիզ` Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց։ 50-ամյա մարզիկին սրտանոթային բաժանմունք են տարել պատգարակով` դեմքն ու մարմինը հատուկ ծածկոցով փակած։ Շումախերին պիտի ցողունային բջիջների ներարկում անեին։

Հիվանդանոցից հայտնել են, որ պրոցեդուրան բարեհաջող է անցել, ամսի 11-ին նա պիտի վերադառնա տուն` Շվեյցարիա։

«Վստահեցնում եմ, որ Միխայելի գիտակցությունը տեղն է։ Նրա առողջության վերաբերյալ այլ մեկնաբանություններ անել չենք կարող։ Գաղտի տեղեկություն է»,– Le Parisien –ը մեջբերում է վիրահատության ժամանակ հերթապահություն իրականացրած բուժաշխատողի ասածը։

Պրոցեդուրան իրականացրել է հանրահայտ վիրաբույժ Ֆիլիպ Մենաշեն։

Միխայել Շումախերի կարիերային նվիրված ցուցահանդես

«Նա հուսալի ձեռքերում է։ Մենք նրա առողջության վերաբերյալ հարցերը գաղտնի ենք պահում»,– գրված է Շումախերի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Շումախերը 2013թ.-ի դեկտեմբերի վերջին ֆրանսիական Մերիբել քաղաքում լեռնային դահուկներով սահելիս ընկել էր։ Նա գանգուղեղային վնասվածք էր ստացել` գլխուղեղի երկու կիսագնդի բազմաթիվ վնասվածքներով և արյան զեղումով։ 2014թ.-ի սեպտեմբերից բուժվում է Շվեյցարիայում` Ժնևյան լճի ափին գտնվող իր առանձնատանը, մարզիկի առողջական վիճակի մասին տեղեկությունները շատ սուղ են։

«Աշխարհի ամենաարագ կինը» վթարի է ենթարկվել` փորձելով գերազանցել արագության սեփական ռեկորդը