Հայաստան է եկել 15 000 հնդիկ. որքա՞ն գումարով են աշխատում նրանք. «Ժողովուրդ»

Թերթն անդրադարձել է Հայաստան եկող հնդիկների թեմային և գրել, թե ինչպիսի աշխատանքներ են նրանք անում մեր երկրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Թեև ՀՀ-ում 63 000 գործազուրկ կա, բայց աշխատելու նպատակով այս տարի ՀՀ է ժամանել 15 000 հնդիկ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Հայաստանում էժան աշխատուժ են համարվում հնդիկները: Օրինակ` շինաշխատանքի համար հայերը պահանջում են 5000-7000 դրամ, ապա հնդիկները դա անում են 3 հազար դրամով»,–գրում է թերթը։

Օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել Հնդկաստանի 15 442 քաղաքացի։

Որքան է ավելացել հնդիկների թիվը Հայաստանում, և ինչն է նրանց բերում մեր երկիր. տվյալներ

Հնդիկները հայկական գյուղերում ներգրավված են հիմնականում ջերմոցային աշխատանքներում։ Նրանց մեծ մասն ապրում և աշխատում են Արարատի ու Արմավիրի մարզերի գյուղերում։

Հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարել Ստեփանակերտում. տեսանյութ

Ըստ օրաթերթի տեղեկությունների` Հայաստան ժամանում են նաև հնդիկ ընտանիքներ՝ սեփական բիզնեսը հիմնելու նպատակով:

Հնդիկները Հայաստանում. հնդկական սերիալներից մինչև Թաջ Մահալի լեգենդը