ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Գյումրիում 102–րդ ռուսական ռազմակայանի՝ մահացած զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգը:
Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի հրամանատարությունը Հայաստանի իրավապահ մարմինների հետ ստուգում են անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստի վերաբերյալ։
Զորակոչվել էին Հայաստանից, զոհվել` նացիստական ճամբարներում. անհետ կորածների անվանացանկը
«Պայմանագրային զինծառայողն իր բնակության վայրում էր, նա իրեն վատ է զգացել ու խնդրել է շտապօգնություն կանչել։ Ժամանած բժիշկները արձանագրել են մահվան փաստը, վերակենդանական գործողությունները արդյունք չտվեցին», – նշված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ բռնի մահվան ոչ մի նշան չի արձանագրվել։
Մահվան պատճառները պարզվում են։
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցել է ՌԴ-ում կազմակերպված հատուկ զորավարժությանը
23–ամյա զինծառայողի մարմինը հայտնաբերվել էր Գյումրիում։ Հավաստի աղբյուրները Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է ծառայակցի ներկայությամբ, ավելի ուշ նա մահացել է շտապօգնության մեքենայում։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ուսումնասիրում են պատահածի հանգամանքները։