Գոհար Ավետիսյանին այնպես են դիմավորել ԱՄՆ–ում, որ նա արտասվել է. տեսանյութ

Հայտնի դիմահարդարն ապշել է, որ իրեն ճանաչում են ոչ միայն Ռուսաստանում ու ԱՊՀ–ում, այլև ԱՄՆ–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը մեկնել է Նյու Յորք` վարպետության դասեր տալու: Գոհարը շատ է հուզվել, երբ նրան դիմավորել է երկրպագուների հոծ բազմությունը: Դիմահարդարն այս մասին գրել է Instagram-ի իր էջում և տեսանյութ հրապարակել:

«Իմ մասին այսքան վատ բան վաղուց չէի կարդացել». Գոհար Ավետիսյանը բարկացել է

«Երբ հեռացա այդտեղից, ուղղակի չկարողացա արցունքներս զսպել… հույզերին ինձ խեղդում էին, ու հիմա ուղղակի դժվար է գրել այդ մասին, դուք միայն պիտի տեսնեիք իմ աչքերն այդ պահին: Ես անգամ չէի կարող պատկերացնել, որ այսքան մարդ կգա, որ ինձ ճանաչում են ամբողջ աշխարհում: Անկեղծ ասած, ես կարծում էի, որ ինձ ճանաչում են Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում»,– գրել է նա։

Դիմահարդարման գուրու Գոհար Ավետիսյանի տարօրինակ լուսանկարը զայրացրել է որոշ օգտատերերի

Դիմահարդարը նշել է, որ հպարտության զգացողություն ունի, որովհետև կարողացել է հաջողության հասնել, թեև շատերը չէին հավատում դրան։

«Կարողացել եմ հաջողության հասնել, որովհետև անսահման սիրում եմ իմ գործը»,- ավելացրել է Գոհարը։

Նա նշել է, որ ցանկանում է տեսնել նաև իր աշակերտների հաջողությունները:

Տատ, խայտառակ մի արա. Գոհար Ավետիսյանի տատն ու վարպետի դասը Երևանի կենտրոնում. լուսանկար

Ավելի վաղ դիմահարդարը Instagram–ի իր էջում նոր տեսաձայնագրություն էր հրապարակել և նշել, որ այլևս չի ամուսնանա:

Հիշեցնենք, որ Ավետիսյանն ամուսնալուծությունից հետո շուրջ կես տարի դեպրեսիայի մեջ էր։ Նա ամուսնու` Վաղինակի հետ ապրել է 2 տարի, սակայն իրար վաղուց են ճանաչել։ Մի անգամ Ավետիսյանը խոստովանել է, որ իրենց միջև սերն առաջացել է ամուսնությունից մեկ ամիս առաջ։ Սակայն համատեղ կյանքը չի հաջողվել, արդյունքում երկուսն էլ որոշել են բաժանվել։

Գոհար Ավետիսյանն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Գոհար Ավետիսյանը Հյուսիսային պողոտայում երգեց «Ով սիրուն, սիրուն» երգը. տեսանյութ

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի: