Արտառոց դեպք Երևանում. կին դատապարտյալն ածելիի շեղբեր է կուլ տվել Շենգավիթի դատարանում

Գողության համար դատապարտված կինը որոշել է ինքնասպան լինել դատարանի շենքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում 43-ամյա կին դատապարտյալը ինքնասպանության փորձ է կատարել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսին 30-ին։

Խոր Վիրապի տարածքում կրակոցներ են հնչել

Դատարանի շենքում Աբովյան քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 43-ամյա Ինգա Հ.-ն, որը դատապարտվել է ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով), դատական նիստի ժամանակ ինքնասպանություն գործելու նպատակով կուլ է տվել ածելիի շեղբեր:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դատարանում տեղի ունեցած ինքնասպանության փորձի փաստով:

Ողբերգական դեպք Կոտայքում. երիտասարդ տղամարդն էլեկտրահարվել է ու մահացել

Նշված դեպքի մասին տեղեկացվել է նաև ՀՀ արդարադատության նախարարության Աբովյան քրեակատարողական (կանանց գաղութ) հիմնարկում:

Սևանի ճանապարհին BMW X5-ը վերածվել է մոխրակույտի