Իրանը մտադիր է ավելի շատ կրճատել «միջուկային գործարքի» պարտավորությունները. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնաբանել է միջուկային համաձայնագրի շրջանակում պարտավորությունների կատարման մասին հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Թեհրանը մտադիր է հետագայում ևս կրճատել «միջուկային գործարքի» պարտավորությունները, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել  է Իրանի  նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարներին սպասում ենք Հայաստանում. Մնացականյան

Ավելի վաղ Իրանը  հայտարարել էր  «միջուկային գործարքի» շրջանակում պարտավորությունների կրճատմանն ուղղված միջոցառումների երրորդ փուլի  մասին` ի պատասխան ԱՄՆ–ի` համաձայնագրից դուրս գալուն։ Թեհրանը որոշել էր սեպտեմբերի 6-ից իրեն չկապել միջուկային գործարքով նախատեսված սահմանափակումների հետ ։ Հայտնում էին, որ Իրանում միջուկային համաձայնագրի դրույթներից դուրս մի շարք ցենտրիֆուգներ կգործարկվեն։

«Եթե անհրաժեշտ լինի, հետագայում մենք նաև այլ քայլեր կձեռնարկենք (միջուկային պարտավորությունների կրճատման հետ կապված)», – նշել է Ռոհանին։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Հայաստան

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արակչին հայտարարել էր, որ վերադարձը «միջուկային գործարքի» իրականացմանը կախված է նրանից` մինչև տարեվերջ Իրանին 15 մլրդ դոլարի վարկ կտրամադրեն, թե ոչ։

«Մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարևոր հաղթանակ տանել». ԱՄՆ-Իրան հարաբերություններն ու Հայաստանը

Նշենք, որ ԱՄՆ–ի և Իրանի հարաբերությունները կտրուկ սրվել էին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց «միջուկային գործարքից» դուրս գալու մասին։ Ամերիկայի իշխանությունը տնտեսական խիստ պատժամիջոցներ մտցրեց և շարունակում է ուժեղացնել ճնշումը։ Վաշինգտոնի նպատակը` Թեհրանի «վարքագիծը փոխելն» է։