«Կարո՞ղ ենք ասել, որ սրանք այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարի եւ արդյունավետության բարձրացման արդյունք է: Այո, կարող ենք ասել»,-գրել է վարչապետը՝ հավելելով, որ խնայված միջոցները կծառայեն սոցիալական ապահովության ոլորտում այլ, երկար տարիներ չֆինանսավորված ծրագրերի ֆինանսավորման համար:
Առողջապահության ոլորտում կոռուպցիա կա՞. պատասխանում է Արսեն Թորոսյանը
Նշենք, որ վարչապետը սրանից րոպեներ առաջ ևս մեկ գրառում է արել, որը վերաբերում է սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում անցկացված ՏԻՄ ընտրություններին: Վարչապետը մեջբերում է արել ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գնահատականից, որտեղ նշվում է, որ աղաղակող խախտումներ չեն արձանագրվել, եղած խախտումները կրել են ոչ թե վերահսկողական, այլ՝ չիմացության բնույթ:
Կոռուպցիա և անօրինություն. հնարավո՞ր է արդյոք այս հիվանդությունների ամբողջական բուժումը
«Արձանագրված բոլոր խախտումները միասին վերցրած չեն ազդել ընտրությունների ելքի վրա: Հստակ կարող ենք արձանագրել, որ ընտրողներն ունեցել են բոլոր իրավական միջոցները եւ հնարավորությունները՝ իրացնելու քվեարկության իրավունքը»,-ասվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի եզրակացության՝ վարչապետի ներկայացրած մեջբերման մեջ:
Չի գրանցվել նաև արդյունքները կեղծելու փորձ:
Հիշեցնենք, որ կիրակի՝ սեպտեմբերի 8-ին, Արցախի Հանրապետությունում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ:
Արցախի 228 համայնքում առաջադրվել էր համայնքի ղեկավարի 415 և ավագանու անդամի 2573 թեկնածու։
Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել էր 5 թեկնածու՝ Դավիթ Սարգսյանը, Արայիկ Ավանեսյանը, Արմեն Հակոբյանը, Արեգ Ավագյանը, և Գրիգորի Սահակյանը:
Տարաձայնությունները կվերանան, երբ Արցախում կանցկացվեն նոր, ժողովրդավարական ընտրություններ. Փաշինյան
Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել էր 400-ից ավել դիտորդ:
ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և ընտրական հանձնաժողովին աջակցելու նպատակով ԱՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հրամանով ստեղծվել էր օպերատիվ շտաբ: