«Սպորտի միջոցով՝ դեպի խաղաղություն». Երևանում համաժողով է անցկացվում

Եզակի ռազմա-սպորտային հարթակը միավորում է տասնյակ երկրների, այդ թվում` հակամարտող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik.  Սեպտեմբերի 10–13–ը Երևանում անցկացվում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) ամենամյա համաժողովը։ Դա եզակի կազմակերպություն է, որը միավորում է 132 երկիր։ Նպատակը զինվորականների մասնակցությամբ սպորտային մրցումների միջոցով պետությունների միջև վստահության ու փոխըմբռնման մթնոլորտ ձևավորվելն է։

«Սպորտի միջոցով՝ դեպի խաղաղություն». Երևանում համաժողով է անցկացվում

Հայաստան է ժամանել CISM–ի Եվրոպական բաժնի ղեկավարությունը։ Այստեղ կքննարկեն չինական Ուհանում  համաշխարհային խաղերի հետ կապված կազմակերպչական հարցերը։ Այդ ծավալուն մրցաշարին, որն անցկացվելու է այս տարվա հոկտեմբերի 18- 27-ը, մասնակցելու է նաև Հայաստանի բանակային թիմը։ Մոտ 30 հայ զինծառայող մրցելու են այնպիսի մարզաձևերում, ինչպիսիք են ըմբշամարտը, բազկամարտը, լողը, ծանրամարտը, մարմնամարզությունը և այլն։

«Սպորտի միջոցով՝ դեպի խաղաղություն». Երևանում համաժողով է անցկացվում

CISM–ի Եվրոպական բաժնի նախագահ, գնդապետ Դիրկ Շվեդենի (Գերմանիա) կարծիքով` կազմակերպությունը ձգտում է սպորտի միջոցով միավորել ազգերին, այդ թվում՝ նաև հակամարտող։

«Սպորտի միջոցով՝ դեպի խաղաղություն». Երևանում համաժողով է անցկացվում

«Մեզ համար կարևոր է, որ տարբեր երկրների զինծառայողները հանդիպեն ոչ թե մարտի դաշտում, այլև սպորտային հարթակում։ Սրանում է  մեր կառույցի փիլիսոփայությունը»,  –ասաց Շվեդենը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Սպորտի միջոցով՝ դեպի խաղաղություն». Երևանում համաժողով է անցկացվում

Նրա խոսքով` մրցաշարի շրջանակում ռինգում հաճախ հանդիպում են Հյուսիսային ու Հարավային Կորեայի, Իրանի ու ԱՄՆ–ի զինծառայողները։ Գերմանացի զինվորականը վստահ է, որ նման մրցաշարերի շնորհիվ թշնամանքի աստիճանը նվազում է։

Մարզական մրցաշարերը քաղաքականացնելը հակասում է ՄԱԿ կանոնադրությանը. Զախարովան`Բաքվի մասին

Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը հիմնադրվել է 1948 թվականին։ Այս պահին այն համարվում է աշխարհի ամենաազդեցիկ սպորտային կազմակերպությունը Միջազգային օլիմպիական կոմիտեից հետո։ Այն 135 անդամ ունի ու կարևորագույն սպորտային միջոցառումների՝ այդ թվում՝  Military World Games և World Military Cup-ի (Համաշխարհային զինվորական խաղեր) կազմակերպիչն է:

Հայաստանյան լեռները ոգեշնչել են «Խաղաղության մարտիկի» մրցումների մասնակիցներին