Քիչ է մնացել. «Սանիթեքն» արբիտրաժային դատարանով քաղաքապետարանին վախեցնել չի կարող

Քաղաքապետարանն այնքան ճիշտ գործողություններով է առաջ գնացել, որ «Սանիթեքի»` արբիտրաժային դատարան դիմելու առնչությամբ որևէ մտավախություն չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի— Sputnik. Երևանի քաղաքապետարանը «Սանիթեքի»` արբիտրաժային դատարան դիմել–չդիմելու հետ կապված որևէ մտավախություն չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը». Մարությանը դեռ տարածքներ ունի հետ բերելու

«Մենք այնքան ճիշտ գործողություններով ենք գնացել առաջ, որ ոչ մի մտավախություն չունենք։ Մեր բոլոր քայլերը շատ կշռադատված են։ Պլանավորված առաջ ենք գնում»,–ասաց նա։

Հարցին, թե Երևանը ե՞րբ ի վերջո մաքուր կլինի, Մարությանը պատասխանեց` «Շուտով»։ Մարությանը խոստացավ` աղբահանության խնդրի առնչությամբ մոտակա ամիսներին կտրուկ լավացում է լինելու։

«Սանիթեքը» սպառնում է՝ աղբահանության որակի վատթարացում է լինելու

Նա նշեց, որ, օրինակ, «Սանիթեքը» աղբահանության իրականացման պայմանագիր էր ստորագրել քաղաքապետարանի հետ, 14 ամիս հետո է սկսել աշխատել։ Այսինքն` ընկերության նախապատրաստական աշխատանքներն այդքան են տևել, իսկ նոր հիմնարկը ամենասեղմ ժամկետներում հունի մեջ կընկնի։ 

«Ես թույլ չեմ տա, որ Երևանն այլևս առնչվի նման խնդրի։ Ես այնպիսի համակարգ եմ կառուցում, որ ով էլ լինի քաղաքապետը, երբևէ այս խնդիրը երևանցիների հետ առնչություն չունենա»,–ասաց նա։

«Կարծում եմ` ակցիան ուղղորդված է». Մարությանը` «Սանիթեքի» աշխատակիցների բողոքի ցույցի մասին

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին «Սանիթեք» ընկերությունը հայտարարել էր, որ աղբահանության ոլորտում ծառայությունների մատուցման վատթարացում է լինելու, քանի որ ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 մլն ՀՀ դրամ:

Սեպտեմբերի 2–ին «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը պայմանավորված է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ պայմանագրով սահմանված վճարման պարտավորության խախտմամբ: Ընկերությունը պնդում է, որ Երևանի քաղաքապետարանը, ընդհանուր առմամբ, երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 000 000 դրամ:

«Սանիթեքն» ասաց ու արեց. Երևանի վիճակն ավելի է վատացել. իսկ ի՞նչ է անելու քաղաքապետարանը

«Սանիթեքի» գործողությունները քաղաքային իշխանությունը գնահատել էր որպես պայմանագրային պարտավորությունների խախտման ծայրահեղ դրսևորում և խոստացել, որ այն ունենալու է իր իրավական հետևանքները: