Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման համար անհրաժեշտ գումարն արդեն կա  

Երևանի քաղաքապետարանը 3 մլն 281 հազար դրամ հատկացրեց Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Կարեն Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիրի մոտ կտեղադրվի հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի արձանը:

Կարեն Դեմիրճյան-Կարեն Կարապետյան. «ուղիղ մեջքի» կանոնը

Երևանի ավագանու՝ այսօր կայացած նիստի ժամանակ ավագանին կողմ քվեարկեց Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման համար գումար հատկացնելուն:

Թե ինչպես Կարեն Դեմիրճյանը Խորհրդային ՊԱԿ-ի ձեռքից փրկեց Կաստրոյի և Քադաֆիի ընկերոջը

‹‹3,28 մլն դրամ կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների իրականացման համար››,-ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Երևանի ավագանին որոշեց նաև քաղաքի բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնել 6 մլն 900 հազար դրամով:

Կարեն Դեմիրճյան. փոքր երկրի մեծ ղեկավարը
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունում ներկայացվել էր, որ նախնական հաշվարկների համաձայն` մեկ տարում Կարեն Դեմիրճյանի՝ 3.6-4մ բարձրությամբ բրոնզաձույլ արձանի և 1.40-1.6 մետր բարձրությամբ պատվանդանը պատրաստելու համար անհրաժեշտ է 54 մլն 237 հազար 500 դրամ:

Կարեն Դեմիրճյանը եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, Ազգային ժողովի նախագահ։