Անսպասելի ցուրտ աշունը փոքր–ինչ կնահանջի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսել են, որ օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում սեպտեմբերի 10-12-ը անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Առաջիկա օրերին Երևանուն նույնպես անձրևներ կգրանցվեն։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի։

Ջրառատն ու Կաթնաղբյուրը նոր դպրոցներ կունենան. մարզպետը մանրամասներ է հայտնում

Այսօր մայրաքաղաքու ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +20-ից +22-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +12 աստիճան։

Պայմանական նպաստ. նոր նախագիծը լուծո՞ւմ է հարցը, թե՞ ձգձգում. տնտեսագետի կարծիքը

Հիշեցնենք` արդեն մի քանի օր է, որ Արևմտյան Սիբիրից եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար նվազել է 8-10 աստիճանով:

Հայ երեխաները «փոփոխության քամի» կբերեն երգի ռուսական շոու