Աշխատավարձե՞րը բարձրացնել, թե՞ ջրի խողովակը նորոգել. տնտեսագիտական կարծիքներ`բյուջեի մասին

Վարդան Արամյանը կարծում է, որ նախ պետք է ենթակառուցվածքների վրա ծախսել գումարը , ինչը թույլ չի տա բարձրացնել աշխատավարձերը, մինչդեռ Ատոմ Մարգարյանը վստահ է`Հայաստանում այլևս անհնար է աշխատավարձերը չբարձրացնելով գումար տնտեսել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանի կառավարությունն այս տարեսկզբին բարձրացրել է նվազագույն աշխատավարձը, այնուհետև՝ զինվորականների և ուսուցիչների աշխատավարձերը: Գալիք տարում կավելանա նվազագույն աշխատավարձն ու միջին կենսաթոշակը: Միաժամանակ, կառավարությունը թերակատարում է ենթակառուցվածքների վերանորոգման ծրագրերը, և ապագայում դա կարող է վատ հետևանքներ ունենալ, կարծում է ֆինանսների նախկին նախարար, մակրոտնտեսության հարցով հայտնի մասնագետ Վարդան Արամյանը:

«Կոռուպցիոն սողանցքները փակված են». նախարարը կփրկի և՛ Սևանը, և՛ բյուջեի փողերը

Իր փաստարկներն Արամյանն ընդհանրացրել է «Լույս» կրթական հիմնադրամում հրապարակած աշխատությունում:

Մասնագետի խոսքով՝ 2018թ-ից կառավարությունը թերակատարում է կապիտալ ծախսերը (ենթակառուցվածքների` ճանապարհների և ջրատար գծերի, էլեկտրահաղորդումների շինարարություն և վերանորոգում). 2019թ-ին թերակատարումը կկազմի առնվազն 1,1 տոկոս: Բնականաբար, նույնքան էլ կկրճատվի ՀՆԱ-ն:

Միաժամանակ, Արամյանի կարծիքով՝ նույնիսկ դա չէ ամենավատը, այլ, որ հաջորդ տարիներին ՀՆԱ-ն 0,3 տոկոսով ցածր կլինի պոտենցիալից, նույնիսկ եթե այդ տարիներին ենթակառուցվածքային ծախսերը վերականգնվեն:

Ինչո՞ւ էին Կարեն Կարապետյանի օրոք խնայում ի հաշիվ աշխատավարձերի

2013-2018թթ-ին ՀՆԱ-ի կապիտալ ծախսերի բաժինը միջինում կազմել է 3,2, իսկ 2017թ-ին` աճել է մինչև 4,3 տոկոս: Դա Կարեն Կարապետյանի կառավարության տարիներն էին, իսկ Արամյանն այդ ժամանակ ֆինանսների նախարարն էր: Այդ տարիներին բյուջեում սահմանվել են ծախսերը տնտեսելու միջոցներ՝ պետտուրքի աճը զսպելու համար:

Գնաճի և խնայողությունների տիրույթում. ի՞նչ արժույթով է վարչապետը պահում խնայողությունները

Միաժամանակ կանոն են սահմանել. կապիտալ ծախսերը պետք է ավելի արագ բարձրանան, քան ընթացիկները: Նոր ճանապարհներով և ջրատարներով տնտեսության արտադրողականությունն ավելի բարձր կլինի, իսկ դա ինքնին կհանգեցնի աշխատավարձերի աճին: Այսինքն` ավելի հուսալի է սեփական ուժերով գումար վաստակել, քան պետությունից նվեր ստանալ, մտածել են Կարապետյանի տնտեսական բլոկում:

Հայաստանի բյուջեն ու ընդերքը. որքան են վճարել հանքարդյունաբերողները պետությանը

2018թ-ին ՀՆԱ-ի կապիտալ աշխատավարձերի բաժինը նվազել է մինչև 2,5 տոկոս: Եթե բյուջեն թերակատարվում է, ապա առաջին հերթին կրճատվել են կապիտալ, ոչ թե սոցիալական ծախսերը: Այսպես`2018թ-ին ընթացիկ ծախսերը թերակատարվել են մոտավորապես 3, իսկ կապիտալ ծախսերը՝ 20 տոկոսով: Իսկ 2019թ-ի առաջին կիսամյակում կապիտալ ծախսերի պլանը թերակատարվել է մոտ երեք քառորդով:

Նշենք, որ Հայաստանի բյուջեում կապիտալ ծախսերի մեծամասնությունն իրականացվում է արտասահմանյան վարկերով: Այդ վարկերը խիստ թիրախային են, այսինքն` չի կարելի ճանապարհաշինության վարկ վերցնել, բայց կենսաթոշակի վրա ծախսել: Բյուջեի հաշվետվությունների համաձայն, որոնք կազմում է ֆինանսների նախարարությունը, վարկային տրանսերի ուշացումներ չեն եղել: Հետևաբար, աշխատանքները չկատարելու պատճառների մասին պարզաբանումներ կարող է տալ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Փաշինյանը գնաճի վերաբերյալ լավ լուր է հրապարակել

Կարելի՞ է ընդհանրապես տնտեսել` ի հաշիվ աշխատավարձերի

Իր փաստարկներն այդ հարցից է սկսում մեկ այլ մակրոտնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Երկար տարիներ Հայաստանում բիզնեսի ընդհանուր հասույթում (նշանակում է՝ ընդհանուր առմամբ ՀՆԱ-ում) աշխատավարձերի բաժինը չափազանց քիչ է եղել ձեռնարկատերերի շահույթի համեմատ: Աշխատավարձերն, իրապես, գրեթե չեն բարձրացել, կամ էլ`գնաճի «զոհ» են դարձել:
«Երկու-երեք տարի առաջ հանրապետությունում եղել է պետական պարտքի և բյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակ: Եվ հարկաբյուջետային համախմբումը, որն անցկացրել է Կարեն Կարապետյանի կաբինետը, պետք է զսպեր ընթացիկ ծախսերը, հիմնականում աշխատավարձերը: Կարճաժամկետ հեռանկարում նման քաղաքականությունը կարելի է արդյունավետ անվանել, բայց երկարաժամկետ կտրվածքով՝ ոչ մի դեպքում»,- Sputnik Արմենիային հետ զրույցում ասաց Մարգարյանը:

Խոշոր հարկատուները 64 միլիարդով ավել գումար են բյուջե վճարել. Փաշինյանը գրառում է արել

Նրա կարծիքով` երկարաժամկետ զարգացմանը կարող են խանգարել ոչ միայն վատ ճանապարհներն, այլև վատ կրթությունը: Ուսուցիչների աշխատավարձերը տարիներով ցածր են եղել: Սեպտեմբերին դրանք վերջին 10 տարում առաջին անգամ են բարձրացել, թեև ընդամենը` 10 տոկոսով:

«Այս տարիներին նկատվել է դպրոցական կրթության դեգրադացիա: Ես դա ասում եմ որպես բուհի դասախոս: Անշուշտ, պետք է բարձրացնել ուսուցչի դերը հասարակության մեջ: Բարձրացրել են նաև զինվորականների աշխատավարձերը: Կարծում եմ` նույնիսկ ավելորդ է քննարկելը՝ պետք էր դա, թե ոչ»,- հավելեց տնտեսագետը:

Հայաստանի բյուջեն ու ընդերքը. որքան են վճարել հանքարդյունաբերողները պետությանը

Նշենք, որ Հայաստանում 2019թ-ի առաջին կիսամյակում ՀՆԱ-ն աճել է 5 տոկոսով` 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ: