Alibaba-ն ուզում է հանգստանալ. աշխարհի մեծահարուստներից մեկը հրաժարական է տվել

Alibaba առցանց–հսկայի սեփականատերը որոշել է, որ բավական գումար է աշխատել և ժամանակն է` բիզնեսից հանգստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Alibaba  ընկերության հիմնադիր` Ջեք Ման, լքում է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը,  հայտնում է Bloomberg–ը։

Գեյթսը, Ցուկերբերգն ու Ջեք Ման ընդհանուր գործ են նախաձեռնել

Նա որոշել է հրաժարական տալ իր ծննդյան 55-ամյակի օրը։

Անդրազգային առցանց ընկերության հիմնադրի կարողությունն այսօրվա դրությամբ 41,8 մլրդ դոլար է կազմում։ Նա Չինաստանի ամենահարուստ մարդկանցից է և ընդգրկված է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում։

Alibaba Group–ը մի քանի կառույցներ է կառավարում, այդ թվում Aliexpress առցանց խանութը,  Alibaba Picture կինոընկերությունն ու Alibaba Cloud Computing սերվիսը։