Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 9-10-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ սեպտեմբերի 11-13-ն անձրև և ամպրոպ` նաև մառախուղ  կանխատեսվում է առանձին շրջաններում` Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում:

Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում, մասնակցում են թուրք պաշտոնյաներ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 9-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Սեպտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում սեպտեմբերի 9–ի գիշերը կգրանցվի 12–14 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին` 20 -22 աստիճան։