«Եվրոպայում էլ առաջարկներ ունեի, բայց նախընտրեցի Հայաստան գալ». Արաս Օզբիլիս

Օզբիլիսը նշել է, որ Հայաստանում ավելի շատ խաղաժամանակ կունենա, ինչը չէր ստացվում վերջին շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. «Փյունիկի» նորեկ Արաս Օզբիլիսը խոսել է Հայաստան տեղափոխվելու պատճառների մասին և նշել, որ ուրիշ առաջարկներ էլ է ունեցել` Եվրոպայում, այլ տեղերում, բայց որոշել է հենց Հայաստանում խաղալ։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հրապարակել է Օզբիլիսի հետ հարցազրույցը։

«Նորմալ չեմ խաղացել վերջին տարիներին, բայց ուրախ եմ, որ այստեղ եմ։ Երկու երեխա ունեմ հիմա և ճիշտ գտա հենց Հայաստան գալ։ Բացի այդ, Հայաստանում ես ավելի շատ խաղաժամանակ կունենամ, ինչը չէր ստացվում վերջին շրջանում»,– ասել է նա։

Նրա խոսքով` նայելով «Փյունիկի» խաղերը` որոշել է այս թիմի հետ շարունակել իր կարիերան։

Հաղթական մեկնարկ. հայ բռնցքամարտիկը ջախջախեց անգլիացուն

«Կարապետյանի հետ պայքարում ես ուղղակի աչքս էի պաշտպանում». Լեոնարդո Բոնուչի

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը և թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը օգոստոսին երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Թուրքական ակումբը պարտավորվել է հայ ֆուտբոլիստին որպես փոխհատուցում մաս-մաս վճարել շուրջ 2.25 մլն եվրո:

Նա Մոսկվայի «Սպարտակից» 1.3 մլն եվրոյի դիմաց 2016-ին էր տեղափոխվել «Բեշիքթաշ»: Այնուհետև, վարձակալության հիմունքներով հանդես էր եկել իսպանական «Ռայո Վալեկանոյում», մոլդովական «Շերիֆում» ու հոլանդական «Վիլլեմ II»-ում:

Ֆուտբոլային սխրանք, որը ոգևորեց նաև Հայաստանի խաղին հետևող ռուս մեկնաբանին. տեսանյութ