Հայաստանը բարելավել է իր զբոսաշրջային մրցունակության դիրքերը. Նիկոլ Փաշինյան

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է «2019թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցը», որտեղ Հայաստանը 5 կետով բարելավել է դիրքերը։ Զեկույցը վերջին անգամ հրապարակվել էր 2017-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik.Հայաստանը 2019 թվականին բարելավել է իր դիրքերը զբոսաշրջության ոլորտի մրցունակության ինդեքսում, որը ներկայացրել է Համաշխարհային տնտեսական ֆորումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գնաճի և խնայողությունների տիրույթում. ի՞նչ արժույթով է վարչապետը պահում խնայողությունները

«Համաձայն զեկույցի՝ Հայաստանը հինգ կետով առաջընթաց է արձանագրել և զբաղեցնում է 79-րդ տեղը»,- գրել է վարչապետը:

2017-ին Հայաստանը զբաղեցնում էր 84-րդ տեղը:

Զեկույցի հեղինակները համեմատել են 140 երկրների 90 պարամետրեր, որոնք համակցվել են 14 խմբի և չորս հիմնական ոլորտների՝ միջավայրի ստեղծման հնարավորություն (անվտանգություն, առողջություն և հիգիենա), զբոսաշրջության քաղաքականություն և դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ենթակառուցվածքներ (ավիացիոն ենթակառուցվածքներ, ցամաքային և նավահանգիստների ենթակառուցվածքներ, տուրիստական ​​ծառայություններ) ու բնական և մշակութային ռեսուրսներ:

«Վարչապետն է Ձեր զբոսավարը» ակցիան կվերածվի գովազդային հոլովակի

Զբոսաշրջիկների համար առավել գրավիչ երկրների տասնյակը գլխավորում են Իսպանիան (երրորդ տարին անընդմեջ), Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Իտալիան, Կանադան, Շվեյցարիան:

Փաշինյանը` զբոսավար. վարչապետն օտարերկրացի զբոսաշրջիկների հետ շրջում է ավտոբուսով

Անվտանգության առումով Ֆինլանդիան առաջինն է: Դրան հաջորդում են Իսլանդիան և Օմանը:

Ցուցակի վերջին երեք տեղերը զբաղեցնում են Լիբերիան (138), Չադը (139) և Եմենը (140):