Ծառուկյանի աղջկա հարսանիքի հրավառության առթիվ ոստիկանությունն արձանագրություն է կազմել

«Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Ոստիկանությունում արձանագրություն է կազմվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքի հրավառության առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության Facebook սոցիալական ցանցի էջից։

Գագիկ Ծառուկյանի և նրա դստեր պարը հարսանիքին. տեսանյութ

«Սեպտեմբերի 8-ին Երևան-Սևան ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանները հրավառության դեպք են հայտնաբերել։ Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փաշինյանը լուսանկար է հրապարակել Ծառուկյանի ու Սուքիասյանի զավակների հարսանիքից

Ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել համակեցության կանոնները։

Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր` Անահիտ Ծառուկյանի և խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու` Ալբերտ Սուքիասյանի հարսանեկան արարողությունը։

Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու հարսանեկան առաջին պարը հայտնվել է համացանցում. տեսանյութ

Ռեստորանն արդեն երկու ամիս է` փակ էր. պատրաստվում էին էլիտար հարսանիքին: Հարսանեկան արարողությանը մասնակցելու համար արտասահմանից մեծ թվով հյուրեր էին ժամանել, որոնց արդեն դիմավորել և տեղավորել էին հյուրանոցներում:

Հարսի զգեստի դիզայները լիբանանցի աշխարհահռչակ Էլի Սաաբն է, որի ստեղծած զգեստների արժեքը  տատանվում է 200-300 հազար դոլարի սահմաններում: ԶԼՄ–ների տվյալներով` հարսնացուն ժամանակ առ ժամանակ մեկնում էր Դուբայ՝ զգեստը փորձելու: