«Ջոկեր» ֆիլմը ստացել է Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր մրցանակը

Վենետիկի կինոփառատոնի հիմնական մրցույթում «Ջոկեր» ֆիլմի հաղթանակը պատմական իրադարձություն է, քանի որ նախկինում կինոկոմիքսը երբեք նման հեղինակավոր մրցանակի չի արժանացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի –Sputnik. Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծը» ստացավ  Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ֆիլմի գլխավոր դերը մարմնավորեց Խոակին Ֆենիքսը։

Իսկ դու ի՞նչ ես թաքցնում քո հեռախոսում․ «Անհայտ բաժանորդ» ֆիլմը մեծ էկրաններին է

«Այս «Ոսկե առյուծն» ուզում եմ նվիրել ֆիլմի դերասաններին և թիմին», – հայտարարեց ռեժիսորը` ստանալով մրցանակը։ Նրա խոսքով` «ֆիլմն առանց Խոակին Ֆենիքսի չէր լինի»։ Ֆիլիպսը դերասանին անվանեց «ամենաանվաս առյուծ» և շնորհակալություն հայտնեց «վստահության և տաղանդի համար»։

«Ջոկեր» դրաման պատմում է Բեթմենի ապագա թշնամու և Գոտեմ քաղաքի գլխավոր չարագործի կայացման մասին։ Մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիլիպսը նշել էր, որ պրոտագոնիստի կերպարը քննարկում էին շուրջ կես տարի` նրա դերակատարի հետ ծրագրելով Ջոկերի զգեստը, սանրվածքն ու ծիծաղը։

Հայաստանի հեղափոխության մասին ֆիլմն ամենասպասվածներից մեկն է Տորոնտոյի կինոփառատոնում

Վենետիկի կինոփառատոնն անցկացվել է Լիդո կղզում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը։ Շաբաթ երեկոյան կայացավ հաղթողների պարգևատրման արարողությունը։