Ինչպես էր աֆրիկացին Երևանում ռուսերենով բանաստեղծություն կարդում Մոսկվայի մասին. տեսանյութ

Երևանում Մոսկվայի օրվան նվիրված միջոցառման պատվավոր հյուր, Բենինից ժամանած դիվանագետ Գաբրիել Կոչովան ռուսերենով իր ելույթում ասաց, որ «իր հայրենիքում կցանկանար Երևանի տուն ունենալ» և իր ելույթն ավարտեց  Մոսկվայի հանդեպ սիրո մասին բանաստեղծությամբ։
Sputnik

Աֆրիկացի դիվանագետի դիտարժան և ջերմ ելույթը կայացավ Երևանի Մոսկվայի տանը, որտեղ պաշտոնապես մեկնարկեց Մոսկվայի օրվան նվիրված միջոցառումների ծրագիրը։ Սեպտեմբերի 8-ին լրացավ Մոսկվայի 872-ամյակը։

Մոսկվայի օրերը Երևանում սկսվեցին ցուցահանդեսների բացմամբ, կավարտվեն մեծ համերգով

Գաբրիել Կոչովան երկար տարիներ գլխավորում էր Մոսկվայում Բենինի դիվանագիտական առաքելությունը՝ միաժամանակ ներկայացնելով իր երկիրը մի շարք հետխորհրդային երկրներում, մասնավորապես, նաև Հայաստանում։ Նրա խոսքով` ինքը շատ անգամ է եղել Երևանում դեռ Մոսկվայում սովորելու տարիներին և այն ժամանակ, երբ ճանապարհորդում էր Խորհրդային միությունով։

Ինչպես անցավ Գիտելիքի և դպրության օրը Մոսկվայի հայկական դպրոցում. տեսանյութ