ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում սեպտեմբերի 8-10–ը անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։ Առանձին շրջաններում տեղումներ կգրանցվեն նաև հաջորդ օրերին` սեպտեմբերի 11-ին և 12-ին, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նաև մառախուղ կլինի:
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի։
Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 8-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի քաղաքապետարանը սկսել է տեսակավորել աղբը. տեսանյութ
Այսօր` սեպտեմբերի 8-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի +22-ից +24-ի սահմանում, իսկ գիշերը կհասնի +12 աստիճանի։
Երևանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի ծնողներն օգնության կարիք ունեն