Հայաստանի ընտրանուն պարտվելուց հետո Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Մարզիչն այդ քայլին գնացել է թիմը Եվրո 2020–ի եզրափակիչ փուլ հասցնելը ձախողելու պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղում պարտվելուց հետո Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկացնում է Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

Փայլուն հաղթանակ. Հայաստանի հավաքականը կշարունակի պայքարը Եվրո 2020–ի եզրափակիչ փուլի համար

«Ես բոլորի հետ խոսել եմ ու հեռանում եմ։ Երբ եկա, հավատում էի, որ կմասնակցենք Եվրոյին։ Դա մեզ չհաջողվեց, ու ինձ փոխարինողը թիմին կպատրաստի Ազգերի լիգային։ Ես այլևս չեմ ղեկավարում թիմը»,- հայտարարել է մարզիչը։

Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից, սևագործ աշխատանք կատարեց. Գյուլբուդաղյանց

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի ազգային հավաքականը 4-2 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն, վաստակեց ինը միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցեց բոսնիացիներին:

Գոլառատ ֆուտբոլ. մեր հավաքականը 3 անգամ արդեն գրավել է հակառակորդի դարպասը

Հայաստանի հավաքականը կշարունակի պայքարը Եվրո 2020–ի եզրափակիչ փուլի համար: