Ֆրանսիացիներն Ալբանիայի փոխարեն հնչեցրին Անդորայի հիմնը, բայց ներողություն խնդրեցին Հայաստանից

«Ստադ դե Ֆրանսում» Եվրո-2020 ընտրական փուլի խաղը սկսվեց 6 րոպե ուշացումով։ Ֆրանսիացիներն ընդունել էին ալբանացիներին ու խառնել հյուրերի օրհներգը, այնուհետև ներողություն խնդրել, սակայն ավելի լավ կլիներ, եթե նրանք դա չանեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ 8 սեպտեմբերի –Sputnik. Եվրո-2020–ի ընտրական 5-րդ փուլի խաղը, որտեղ Ֆրանսիան իր հարկի տակ ընդունել էր Ալբանիային` Սեն–Դենիի «Ստադ դե Ֆրանսում», մեկնարկեց 6 րոպե ուշացումով, հայտնում է championat.com–ը։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը. ինչի՞ց է պետք սկսել

Խաղից առաջ մարզադաշտում Ալբանիայի հիմնի փոխարեն հնչեց Անդորայի օրհներգը։ Հյուրերը վիրավորված էին և ներողություն պահանջեցին. հաղորդավարը ներողություն խնդրեց,  բայց ավելի լավ էր` նա չաներ դա, քանի որ Ալբանիայի փոխարեն ներողություն հայցեցին Հայաստանից։

Ալբանիայի հավաքականի ներկայացուցիչները պնդեցին ուղղել նաև երկրորդ սխալը, այլապես սպառնացին, որ խաղը չի կայանա։  Հյուրերից ներողություն խնդրեցին  Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ու գլխավոր մրցավար Խիլ Մոնսանոն

6 րոպե անց հնչեց Ալբանիայի հիմնը, և խաղը սկսվեց։

«Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա» ֆուտբոլային հանդիպման նախախաղային մարզումները. տեսանյութ