ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Արցախի 228 համայնքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ժամը 8:00-ից բացվել են ընտրատեղամասերը։
Արցախի 228 համայնքում առաջադրվել է համայնքի ղեկավարի 415 և ավագանու անդամի 2573 թեկնածու։
Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 5 թեկնածու՝ Դավիթ Սարգսյան, Արայիկ Ավանեսյան, Արմեն Հակոբյան, Արեգ Ավագյան, և Գրիգորի Սահակյան:
Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել է 400-ից ավել դիտորդ:
«…Հռչակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»
Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և ընտրական հանձնաժողովին աջակցելու նպատակով ԱՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հրամանով ստեղծվել էր օպերատիվ շտաբ: