Երևանում 6–րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան սկսել է ինքնուրույն շնչել

Փոքրիկը դեռ գիտակցության չի եկել։ Նա բազմաթիվ կոտրվածքներ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Երեկ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ մի փոքր դրական տեղաշարժ կա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Այսօր տղան սկսել է ինքնուրույն շնչել։ Սակայն նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների խիստ հսկողության ներքո։ Նրա վիճակը կայուն ծանր է»,–ասաց նա։

Դերձյանը հայտնեց նաև, որ նա անգիտակից է։

Արծվաբերդի ձեռնոցի գործարանի 19-ամյա աշխատակիցն ընկել է վերելակի հորանը

Հիշեցնենք, որ ընկնելու հետևանքով տղայի մոտ առկա է գանգի ոսկրերի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի և կոնքոսկրերի կոտրվածքներ:

Դժբախտ պատահար Դավիթ Բեկի փողոցում. վրաերթի ենթարկված երկու տղամարդկանցից մեկը մահացել է