ՀՀ իշխանությունը պետք է ճշտի իր դիրքորոշումն Արցախի հարցում. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Բաքուն հետագա բանակցությունների ընթացքում կբարձրացնի ղարաբաղյան կարգավորման շուրջ՝ Երևանի դիրքորոշման հարցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները  պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հարցում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց` Արցախը Հայաստանն է, և վերջ

«Ղարաբաղյան հարցը երբեք «չի սառում»։ Ադրբեջանին ձեռնտու չէ ստատուս քվոյի պահպանումը։ Հենց կասկած է հայտնվում, որ ուժային կենտրոնները համակերպվել են ստատուս քվոյի հետ՝ Ադրբեջանը որոշակի քայլեր է ձեռնարկում, օրինակ՝ սահմանին լարվածություն է ստեղծում», -ասաց Հակոբյանը։

Քաղաքականության փոփոխություն չի լինի. ԱԳ նախարարը` Փաշինյանի հայտարարության մասին

Նրա խոսքով` Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Բաքուն բարձրացնում է հարցը, թե որն է Երևանի դիրքորոշումը՝ «Արցախը Հայաստան է և վե՞րջ» (ինչպես հայտարարել էր Փաշինյանը), թե՞ Երևանն ամեն դեպքում պատրաստ է բանակցություններ վարել կարգավիճակի հարցով։ Ադրբեջանի ներկայացուցիչները հետագա հանդիպումների ընթացքում անպայման կբարձրացնեն այդ խնդիրը։

«Հստակեցնելու անհրաժեշտություն ունենք նույնիսկ մենք` Երևանում և Ստեփանակերտում։ Արցախում ևս ուզում են հասկանալ` դա ներքին լսարանի համար արված հայտարարություն էր, թե՝ ոչ, և որևէ բան փոխվե՞լ է, թե՞ ամեն ինչ մնացել է նույնը»,-նշեց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի կարծիքով` Փաշինյանի հայտարարությունն արվել էր ներքին լսարանի համար. այդ արտահայտությունը նշանակում էր, որ Երևանը լուրջ ազդեցություն կունենա Արցախում սպասվող առաջիկա ընտրություններին։

Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը

Եթե հայտարարությունը հասցեագրված լիներ արտաքին ուժերին՝ Փաշինյանը դրանից հետո պետք է հայտարարեր, որ անձամբ է բանակցելու Ստեփանակերտի անունից և կգնար վերամիավորվելու ճանապարհով, կարծում է Հակոբյանը։

«Ի դեպ, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդն ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ազգային խորհուրդը համատեղ որոշում կայացրին ԼՂՀ–ն Հայաստանի կազմում ներառելու մասին։ Եվ դե յուրե այդ որոշումը չի չեղարկվել», – ընդգծեց նա։

Ինչ կապ կա Փաշինյանի ելույթի, BBC-ի հոդվածի և ՀՔԾ-ի միջև. իրարանցման «արտաքին հետագիծը»

Հակոբյանի խոսքով`եթե ՀՀ իշխանությունները որոշեն գնալ այդ ճանապարհով՝ ռեզերվում ունեն 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԼՂՀ–ն Հայաստանի անբաժան մասն է։  Նրա խոսքով` հայերի շրջանում երկար տարիներ որոշակի մասնատվածություն կար, և այժմ ժամանակն է հրաժարվել դրանից։