ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ջերմաստիճանը կնվազի սեպտեմբերի 7-9–ը։
Սեպտեմբերի 6-ին, 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում, 7-8-ը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևանում սեպտեմբերի 6-ին, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ը, 9-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +28-ից +30-ի սահմանում, իսկ գիշերը կհասնի +16 աստիճանի։
Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլի» 10 մասնակիցները. պայքարը շարունակվում է