ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող Անդրեյ Ռազգիլդեևի գործով դատական նիստը, որը նախատեսված էր այսօր, չկայացավ։ Դատարանի մուտքի մոտ լրագրողներին հայտնեցին, որ նիստը հետաձգվել է։
«Պարզապես դատական նիստը հետաձգելու դիմում է եղել»,- Sputnik Արմենիային ասացին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից` չնշելով, թե ինչն է եղել հետաձգման պատճառը։
Արնաշաղախ վիճակում, տարբեր վնասվածքներով «Գյումրի» ԲԿ երկու տղամարդ են տեղափոխվել
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը 07-ի սահմանում ռուս զինծառայողը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հետևել է փողոցում քայլող Ջուլիետա Ղուկասյանին, բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ՝ անզգուշությամբ առաջացնելով մահ: Զինծառայողի նկատմամբ գործի նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Սպանություն Գյումրիում. ո՞վ է փորձում միավորներ վաստակել մարդկային ողբերգության հաշվին
Ղուկասյանն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանում՝ որպես հավաքարար։
Գյումրիում դանակահարության հետևանքով երկու տղամարդ է վիրավորվել