Գագիկ Խաչատրյանին կրկին կալանավայր տեղափոխեցին

Անհրաժեշտ հետազոտություններից հետո  Գագիկ Խաչատրյանը հիվանդանոցից կրկին տեղափոխվել է կալանավայր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեղադրանքով կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնում հետազոտվելուց հետո տեղափոխվել է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց

«Անհրաժեշտ հետազոտություններից հետո Խաչատրյանը կրկին տեղափոխվել է կալանավայր»,–հայտնեցին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

«Հայկական» բուժում. ինչու են բարձրաստիճան կալանավորները մեկնում արտասահման

Հիշեցնենք, որ Խաչատրյանն այսօր հիվանդանոց էր տեղափոխվել հերթական հետազոտություն անցնելու նպատակով։

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։ Օգոստոսի 30-ին Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո որոշեց, որ Խաչատրյանը պետք է կալանավորվի:

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորեցին

Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: