ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ շուտով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն։ Այս մասին նախարարն ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։
«Այդ հանդիպումն արդեն նախանշված է։ Սակայն, ցավոք, մեր հանդիպման ժամկետների մասին դեռ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ կա պայմանավորվածություն, որ այդ մասին պետք է երկու երկրները միաժամանակ հայտարարեն»,–նշեց նա։
Մնացականյանի խոսքով` ընթացիկ տարում Հայաստանի կառավարությունն հստակ արտահայտել է իր մտադրությունների լրջությունը, այն է` ԼՂ կարգավորման խաղաղ գործընթացի ուղղությամբ ակտիվ աշխատելը։ Նախարարը կարծում է, որ երկու երկրների արտգործնախարարների և ղեկավարների հանդիպումների թիվն ի ցույց է դնում լրջությունը` հայկական կողմի մտադրություններում։
Ադրբեջանում գտնվող հայ զինվորի հարցը մտահոգիչ է. Զոհրաբ Մնացականյան
Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վաշինգտոնում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։