ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի- Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ երեկոյան սարսափելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դավիթ Բեկի փողոցում վրաերթի են ենթարկվել 49 և 42-ամյա երկու տղամարդ։ Տղամարդկանց վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի և բախվել մոտակայքում կայանված մեքենային։
Վրաերթի ենթարկվածներին օգնության են հասել քաղաքացիները, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։
Տղամարդկանցից կրտսերը հոսպիտալացվելուց րոպեներ անց` գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է։
Իրավապահները պարզում են, թե ինչ մակնիշի մեքենա է տղամարդկանց վրաերթի ենթարկել, և միջոցառումներ են ձեռնարկում մեքենան ու վարորդին հայտնաբերելու համար։