ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Սերենա Ուիլյամսը 10-րդ անգամ անցել է ԱՄՆ թենիսի բաց առաջնության եզրափակիչ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սերենա Ուիլյամսը գերազանցել է ուկրաինացի Էլինա Սվիտոլինային` հաղթելով նրա հետ խաղում 6:3, 6:1 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 10 րոպե։
Այդպիսով, Ուիլյամսը հաղթել է US Open–ի 101-րդ խաղում և կրկնել իր հայրենակցուհի Քրիս Էվերթի ռեկորդը։
Եզրափակիչ հանդիպման ժամանակ 37-ամյա ամերիկացի թենիսիստուհու հաջորդ մրցակիցը կլինի 19-ամյա կանադացի Բյանկա Անդրեեսկուն։
Շքեղություն և փայլ. աշխարհի ամենաոճային մարդիկ` People–ի վարկածով